Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Վազք`«Խաղողից մինչև գինի» արշավին աջակցելու համար

Վազք`«Խաղողից մինչև գինի» արշավին աջակցելու համար
08.11.2017 | 16:30

Ամերիկահայ Սարա Ֆաունթանը, ով Հայաստան է տեղափոխվել ամռանը, այս շաբաթ օրը կվազի 165 կիլոմետր։
Սարան կսկսի իր վազքը նոյեմբերի 11-ին և կվազի Եղեգնաձորից մինչեւ Երևան։ 30 ժամ տևողությամբ վազքի նախաձեռնությունն եղավ այն բանից հետո, երբ Սարան գումար սկսեց հավաքել ONEArmenia-ի «Խաղեղից մինչեւ գինի» ծրագրի համար, խոստանալով վազել մեկ մղոն իր անձնական էջով նվիրաբերած յուրաքանչյուր 10 դոլարի դիմաց։ Սարային կմիանան տեղացի վազորդներ՝ TriClub Yerevan-ից և Savage of Sevan-ից։ Սա աննախադեպ վազք է, որը կշարունակվի մինչև կիրակի օրը՝ ավարտվելով Հանրապետության Հրապարակում։
Վազք ողջ Հայաստանով: Մրցավազք, որը Հարավային Հայաստանի կայուն զարգացման համար կհավաքի 1,000 ԱՄՆ դոլար:

Որքա՞ն հեռու կգնաք, որպեսզի իրականություն դարձնեք մի բան, ինչին հավատում եք։ Կվազեք արդյոք 165 կիլոմետր։ Դա հենց այն է, ինչ Սարա Ֆաունթանը նախատեսում է անել՝ ONEArmenia-ի վերջին «Խաղողից մինչև գինի» արշավին աջակցելու համար, որը նպաստելու է հարավային Հայաստանում գինետուրիզմի զարգացմանը։
ONEArmenia-ին շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն
իրականացնում է Հայաստանի զարգացմանը նպաստող ծրագրեր՝ տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում։

Դիտվել է՝ 1684

Մեկնաբանություններ